Առասպել Ախթամարի կղզու մասին

Հայկական հին զրույցը պատմում է, որ ավանդույթների համաձայն Արտաշես թագավորը մի գեղեցկուհի աղջիկ ուներ, որի անունն էր Թամար: Նրա գեղեցկության մասին հայտնի էր ամենուրեք ու բոլորը խոսում էին այդ մասին: Իշխաններն ու թագավորները իրենց խնամախոսներին էին ուղարկում Արտաշեսի պալատը՝ Թամարին ուզելու, բայց արքայադուստրը բոլորին հետ էր ուղարկում:

Արտաշեսը սկսեց վախենալ, որ մերժված իշխաններից կամ թագավորներից մեկն ու մեկը պատերազմի դուրս կգա նրա դեմ, որ փախցնի Թամարին: Դրա համար նա հրամայեց, որ Թամարի համար մի շքեղ, ոսկեպատած պալատ կառուցեն Վան լճի մեջտեղում գտնվող կղզու վրա: Բայց Արտաշեսը չգիտեր, որ Թամարի սիրտը ազատ չէ, որ նա սիրահարված է ոչ թե թագավորի կամ իշխանի, այլ մի հասարակ երիտասարդի: Ամեն երեկո Թամարը կրակ էր վառում լճի ափին ու այդ խարույկի լույսը տեսնելիս, տղան նետվում էր Վանի ջրերը ու լողում իր սիրած աղջկա ափի կողմը: Այդ խարույկի լույս պահապան էր հանդիսանում տղայի համար, որ լճի մութ ջրերը նրան չվնասեն:

Մի անգամ երկնքից լճի վրա փոթորիկ իջավ ու հանգցրեց խարույկը: Երիտասարդը չգիտեր, թե որ կողմը լողա ու սկսեց կանչել իր սիրեցյալին.

— Ա՜խ, Թամար, ա՜խ Թամար:

Բայց պատասխան չստացավ ու խեղդվեց Վանի խիստ ալիքներում:

Այդ օրվանից Վան լճի կղզին անվանում են Ա՜խթամար՝ ի հիշատակ այս տխուր սիրո պատմության:

Սովորույթներ և ավանդույթներ

Սուրբ Սարգսի տոնը Հայաստանում նշել են ոչ միայն եկեղեցական ծեսով և աղոթքներով, այլև ժողովրդական ավանդույթներով։ Այսպես, օրինակ, Սբ. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդ աղջիկները աղի բլիթ են ուտում և ակնկալում երազում տեսնել իրենց ապագա փեսացուին։ Ընդունված է եղել նաև տան տանիքին կամ պատշգամբում փոխինդ դնել և սպասել, թե երբ Ս. Սարգիսը կթողնի իր ձիու պայտի հետքերը։ Ըստ ավանդույթի՝ այն մարդը, ում ափսեում շաղ տված ալյուրի կամ փոխինդի միջով կանցնի սուրբը, սպասվում է մեծ հաջողություն։

Հնում այդ օրն ընդունված է եղել պատրաստել նաև օձի թթու կոչվող ապուրը։ Այն պատրաստվում էր ոսպից, մանրաձավարից, ալյուրից և եփվում թթվի ջրի մեջ։

Շատ հավատացյալներ այցելում են սբ. Սարգիս զորավարի անունը կրող եկեղեցիներ՝ մասնակցելու այդ օրը մատուցվող պատարագին։

Հունվարի 1-ին արգելվում էր ընկույզ կամ կաղին կոտրել, որպեսզի արորը չկոտրվի

Ամանորը տարվա տոներից, թերևս, ամենասիրելին է: Հատկանշական է, որ հայկական ավանդական ամանորյա խոհանոցի մի շարք կերակուրներ այսօր էլ տեղ են գտնում մեր սեղաններին:

Ամանորի առիթով հայերը ոչ միայն լավ մաքրում էին տունը, այլև’ ախոռը: Ոչ միայն տան անդամներն են նոր հագուստ հագնում, այլև անասունների եղջյուրներից կարմիր ժապավեն են կապում’ գալիք տարին ուրախ անցկացնելու ցանկությամբ: Ամանորը դիմավորելու հին ավանդույթներից կարելի է ասել չի պահպանվել միմյանց խնձոր (ներսում մետաղադրամ) նվիրելու սովորույթը: Փոխարենն այսօր նվիրում են, օրինակ’ հագուստ, կենցաղային իր, հուշանվեր և այլն:

Ավանդույթներն ըստ շրջանների

Անցյալում Շիրակում տարեհացը կտրելուց առաջ տան պառավն այն վերցնում, թոնրատան երդիկի շուրջ երեք անգամ պտտվում էր, ապա երդիկից գցում քուրսու վրա:

Թբիլիսում թխվող մարդակերպ հացերից մեկը չիք էր կոչվում, մյուսը`էգ: Էգը պահում էին ալյուրի մեջ, որպեսզի առատանար, իսկ չիքը գցում էին ջուրը, որպեսզի անցնող տարվա նման չքանար:

Ջավախքում Նոր տարվա առավոտյան նահապետական ընտանիքը հավաքվում էր, տան հայրն ու մայրը նստում էին օջախի գլխին, մյուսները ավագության կարգով մոտենում էին նրանց` համբուրում էին մեծահասակների ձեռքերը, շնորհավորում նրանց Ամանորը և նվերներով փոխանակվում:

Համշենում ընդունված էր շնորհավորել ամեն ինչ` իրար շնորհավորելուց բացի. շնորհավորում էին գոմերն ու անասունները, մթերանոցները և մաղթում բախտ ու հաջողության: Հունվարի 1-ին արգելվում էր ընկույզ կամ կաղին կոտրել, որպեսզի արորը չկոտրվեր: Հավատում էին նաև, որ հունվարի առաջին 12 օրերի եղանակների նման պիտի անցնեին տարվա 12 ամիսները:

Ախալքալաքում հունվարի 1-ի գիշերը երիտասարդները գնում էին գետ, ջրի մեջ լցնում էին ցորեն ու գարի և սրբազան ջուրը տուն բերում:

Լոռեցիները հավատում էին, որ տարեմուտի կեսգիշերին գետերը մի պահ կանգ են առնում, և ով այդ պահին հասցներ ջուր վերցնել` կհարստանար: Այստեղ կար նաև մեկ այլ հետաքրքիր սովորույթ. հին տարվա վերջին օրը տուն էին բերում մի մեծ գերան` տարեմուտի գերանը, դրանով օջախը վառում էին Նոր տարվա առաջին օրից մինչև Ծննդյան երեկոն, ապա գերանի մոխիրը շաղ էին տալիս հանդերում` կանխելով կարկուտը և ապահովելով բերքի առատությունը: Այս սովորույթը մինչև օրս պահպանվում է: Հիմա էլ օջախը վառ են պահում և տուն մտնող հյուրերին խնդրում, որ յուրաքանչյուրը մի տաշեղ գցի կրակի մեջ:

Հնում Ամանորը շնորհավորելու հետաքրքիր սովորույթ է եղել. բարեկամներն իրար տուն այցելելիս նվիրել են հատիկեղենով ճաշեր և քաղցրեղեն: Իսկ փեսացուն իրհարսնացուին նվիրել է խնձոր, իբրև պտղաբերության ևսիրո խորհրդանիշ: Կանայք իրենց հերթին սրբազան ծառերի ճյուղերին կարմիր կտորներ ու թելեր են կապել, որպեսզի գալիք տարին ուրախ ու առատ լինի` կարմիր-ուրախ-բախտավոր օրեր շատ լինեն: Իսկ հայկական Ամանորի տոնածառը զարդարվում էր չոր ճյուղի վրա գունավոր թելերից կախելով մրգեր, չրեր ու խմորեղեններ:

Մեր պապերը Ամանորին ուտում էին միայն բուսական ծագում ունեցող ուտեստներ: Քանի որ Ամանորը Սուրբ Ծննդից առաջ էր լինում` 7-օրյա պասի շրջանում, հետևաբար Ամանորի կերակրացանկից բացառված էին կենդանական ծագում ունեցող բոլոր տեսակի ուտեստները:

Սակայն դա չի նշանակում, որ սեղանները լի ու առատ չէին: Այնուամենայնիվ, Ամանորի խմորեղենի մեջ չէր օգտագործվում կաթնային ծագում ունեցող մթերք կամ ձու, իսկ սառն ու տաք ճաշատեսակները պատրաստում էին տարաբնույթ ընդեղենից ու հատիկեղենից:

Շատ տարածված է եղել հատիկեղենից ու ընդեղենից պատրաստված կոլոլակները, ինչպես նաև պասուց ճաշատեսակները:

Ժամանակակից Ամանորի սեղանները թերևս ժառանգել են միայն պասուց դոլման: Նախկինում ամանորյա սեղանները իրենց ճոխությամբ տոնական էին և ֆինանսական մեծ բեռ չէին տանտիրոջ համար, քանի որ մարդիկ սեղանին էին դնում ողջ տարին իրենց մշակած ու ամբարած բարիքը: Ի դեպ, այս շրջանում էին նաև տոնվում հարսանիքները, քանի որ տունը բերք ու բարիքով լի էր:

ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՈԼՈՐՏՆԵՐ
1 Շարժողական ոլորտ
2 Խոսքի և հաղորդակցման ոլորտ
Բանավոր խոսք Գրավոր խոսք
. Խոսքի ընկալում և օգտագործում * Վաղ ընթերցանություն և
.Վաղ ընթերցանություն և հետաքրություն հետաքրքրություն պատկերազարդ
.Լեզու և հաղորդակցում գրքերի նկատմամբ գրքերի նկատմամբ
. Խոսքի քերականական և * Վաղ գրաճանաչություն
հնչյունաբանական իմացություն
3 Իմացական ոլորտ
Մտածողություն և տրամաբանություն Տարրական մաթեմատիկական
գխտելիքներ
Երևակայություն և ստեղծագործական
մտածողություն
Սոցիալ մշակույթային,կենցաղային
կողմնորոշում և վերաբերմունք
սոցիալ շրջապատի վերաբերյալ

4 Սոցիալական, հուզական և անձնային ոլորտ
Սոցիալական զարգացում Սոցիալական վարք
.Փոխհարաբերություններ
Մեծահասակների հետ
. Փոխհարաբերություններ
Հասակակիցների հետ
Անձնային զարգացում Հուզական զարգացում
,,Ես կոնցեպցիան ՚՚
5 Ինքնքսպասարկման, առողջության պահպանման և անվատանգության ոլորտ
Ինքնասպասարկում Անվտանգություն
6 Սովորելու նկատմամբ վերաբերմունքի ոլորտ
Հետաքրքրասիրություն Նախաձեռնություն
Մասնակցություն և հետևողականություն Տեխնոլոգիա
ՈՒշադրություն Պրոբլեմների հիմնավորում և լուծում
Հիշողություն Դիտարկում հետազոտում
Խոշոր շարժումներ Մանր ու նուրբ շարժումներ

հԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՖԻԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ,տեսակները

Մարդու հոգեկանը բնութագրվում է որպես նրա կողմից շրջապատող աշխարհի առարկաների և երևույթների արտացոլում և հուզական ապրում: Իսկ ինչպիսին է արտացոլման շնորհիվ առաջ եկող հոգեկան պատկերների հետագա ճակատագիրը: Ինչ է տեեղի ունենում դրանց հետ. արդյոք մնում են անձի հոգեկան աշխարհում, թե անհետանում են: Իհարկե անհետ չեն կորչում, այլ քիչ թե շատ տևականորեն,մասնակի կամ ամբողջությամբ պահպանվում են մարդու հոգեկանում և օգտագործվում են նրա հետագա կյանքի ընթացքում: Ընկալված մտապատկերների, մտքերի, տպավորությունների շնորհիվ յուրաքանչյուր անհատ ձեռք է բերում կենսափորձ, որը նրա անձի հիմքն է: Ահա հիշողությունը ընկալված ինֆորմացիայի մտապահման, հոգեկանում պահպանելու և հետագայում վերարտադրելու երևույթն է: Հիշողություն ունեն բոլոր կենդանի էակները և այժմ նաև  տեխնիկական որոշ սարքեր,  ինչպես օրինակ` համակարգիչները:  Մարդու հիշողությունը բարդ երևույթ է. Այն ունի մի շարք շերտեր, հոգեբանական առանձնահատկություններ:  Հիշողությունը ընկած է բոլոր մյուս հոգեկան գործընթացների հիմքում:

Հիշողության պրոցեսներն են՝

  • մտապահում
  • պահպանում
  • վերարտադրում
  • մոոռացոում

Հիշողության տեսակները:

Հիշողության տեսակները դասակարգվում են՝

  • Ըստ իր ծագման լինում է օնտոգենետիկական և ֆիլոգենետիկական: Օնտոգենետիկական ծագմամբ հիշողությունը ներառում է  մարդու անհատական զարգացման ընթացքում կուտակած ինֆորմացիան: Իսկ ֆիլոգենետիկական ծագմամբ հիշողության հիմքում ժառանգականությունն է:
  • Ըստ մարդու գործունեության մեջ գիտակցական կամքի ու նպատակադրման մասնակցության  հիշողությունը լինում է ոչ կամածին և կամածին:
  • Ըստ հոգեկանում ընկալված ինֆորմացիայի պահպանման տևողության առանձնացվում են հիշողության կարճատև, տևական և օպերատիվ տեսակները:
  • Ըստ հոգեկան ակտիվության առանձնացվում են հիշողության շարժողական, պատկերավոր, խոսքային-տրամաբանական և հուզական տեսակները:

Երևակայություն

Երևակայութնունը միայն մարդուն է հատուկ: Երևակայությունը մարդկային ճանաչողության բարձրագույն ձևն է: Այն որպես բարձրագույն իմացական գործընթաց, ենթադրում է որոշակի գաղափարի, կերպարի, ձևի ստեղծում, որը հիմնված է փորձի վերամշակման և նորովի համադրման վրա: Երևակայությունը մի քանի գործընթացներից է կազմված:
Կոգնիտիվ հոգեբանությունն ուսումնասիրում է կրեատիվությունը, դիվերգենտ մտածողությունը: Երևակայության հիմքում են ընկած մտածողությունը, հիշողությունը, պատկերներն ու հույզերը, բայց դրա տարբերվող հատկանիշն է որևէ նոր երևույթի ստեղծումը: Երևակայության աշխատնքի հետևանքով առաջացած հույզերն իրական են. երևակայական կերպարից մարդ կարող է սարսափ ապրել և ունենալ նույն սրտխփոցը, որը կառաջանար իրական օբյեկտի հանդիպելուց:
Երևակայության ունակությունը տարբերվում է անհատական մակարդակում. հստակ առաջադրանքներ կատարելու և, ընդհակառակը, նորը փնտրելու ընդունակությունները տարբեր չափով են զարգացած լինում: Երևակայության զարգացման համար կարևոր են նաև սոցիալական և մշակութային հանգամանքները. հայկական հասարակությունում հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես է ճնշվում կամ խրախուսվում երեխայի՝ որևէ բան նորովի անելու ցանկությունը: Ուսուցողական առաջադրանքները, երեխայի հարցերի խրախուսումը, երկլեզու շփումը, բնության հետ շփումը նպաստում են երեխաների կրեատիվության զարացմանը: Երեխայի կրեատիվությունը ճնշում են կոնֆորմիզմը, հեղինակության առջև խոնարհվելը, հարցերի արգելքը, խաղի և ուսուցման տարանջատումը, սեռադերային կարծրատիպերի քարոզումը: Երևակայությունը չափազանց կարևոր է երեխայի զարգացման համար ամենավաղ հասակից:

Երևակայության տեսակներն են՝ ակտիվ և պասիվ։

Պասիվ երևակայությունը լինում է.

  • ոչ կամային  երևակայությունը  առաջանում է ինքնաբերաբար, մարդկանց կողմից
  •  կամածին  երևակայությունը  առաջանում է մարդու գիտակցական ցանկությամբ՝ պրոբլեմային իրադրություններում լուծումներ գտնելու համար։ Ակտիվ երևակայությունը  մարդուն մղում է ակտիվ նպատակադրումների և գործողությունների
  • վերարտադրական
  • ստեղծագործական , երբեմն նաև երազանք։

 Պասիվ երևակայությունը  մարդուն չի մղում ակտիվ գործողության և մնում է որպես ներհոգեկան ինքնանպատակ ակտիվություն

  1. անուրջներ
  2. ցնորքներ
  3. երազներ